Ես հիշում եմ, որ անցած երկու տարիների ընթացքում կառավարություն(ներ)ը մեզ համոզում էր, որ պետական ապարատն ուռճացված է, ու իրենք գնում են կրճատումների։

Որքան հիշում եմ, նախարարություններ, տարբեր գերատեսչություններում ստորաբաժանումներ կրճատեցին, միացրին, դարձրին գրասենյակ ու նման այլ բաներ։ Մանրամասների մեջ չխորանամ, պարզապես տեղեկացնեմ, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներով՝

Պետական կառավարման և պաշտպանության ոլորտում զբաղվածների թիվը եղել է.

2017-ին՝ 36 812 մարդ
2018-ին՝ 36 875 մարդ
2019-ին՝ 37 075 մարդ

Հ.Գ. Բայց ինձ ամենաշատը դուր ա եկել սպասարկման ոլորտում զբաղված և հանրային միջոցների վրա նստած անձանց թվի դինամիկան։ Եվ դուր չի եկել կրթության ու առողջապահության ոլորտում եղած թվերի դինամիկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել