Aysor.am-ը գրում է.

Միանշանակ է, որ բանակում տեղի ունեցողը երկրում ստեղծված մթնոլորտի հետևանք է նաև, և աքսիոմա է, որ բանակը հասարակության հայելին է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Դա նույնիսկ լրացուցիչ կասկածի տեղիք չի տալիս։ Այն, ինչ տեղի է ունենում հասարակական-քաղաքական կյանքում, կենցաղում, մեխանիկորեն տեղափոխվում է բանակի վրա, որովհետև այն տրամադրությունները, որ կան տանը, անմիջապես փոխանցվում են բանակում ծառայողներին», - ասաց Վիգեն Հակոբյանը։

Նրա խոսքով՝ օրինակ, եթե երկրում բաժանարար մեծ գծեր, խրամատներ են փորվում, մարդկանց գունաբաժանում է լինում՝ նախկիններ-ներկաներ, սևեր-սպիտակներ, ապա, բնականաբար, երիտասարդները, որոնք գնում են բանակ, այդ տրամադրություններն իրենց հետ տանում են։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն «Առավոտ» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ ներբանակային զարգացումների պատճառը երկրում ստեղծված մթնոլորտն է։ 

«Ասում են՝ բանակը հասարակության հայելին է, բանակում տիրող մթնոլորտն էլ հայելանման արտահայտությունն է հասարակության ներսում տիրող մթնոլորտի։ Ճամբարների կիսված, պառակտված, անընդհատ ներքին թշնամիներ փնտրող, արհեստականորեն «հնի» ու «նորի» բաժանվող հասարակության ներքին մթնոլորտը շատ արագ տեղ է գտնում բոլոր համակարգերում, այդ թվում՝ բանակում», - ասել էր Արթուր Վանեցյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել