Ավիաաղետներից փրկված ուղեւորները պատմել են իրենց փրկության մասին եւ խորհուրդներ տվել, թե ինչպես է պետք վարավել ավիաաղետի ժամանակ: Ուղեւորների խորհուրդները հրապարակել է The Sun-ը:

2016 թվականին Կոլումբիայում տեղի ունեցած ավիաաղետից փրկված Էրվին Թիմուրին իրեն հանգիստ է պահել՝ նա ընդունել է էմբրիոնի դիրք եւ պայուսակը դրել ոտքերի արանքում, այնդեպքում երբ մնացած ուղեւորները կանգնել էին եւ գոռգոռում էին:

Ջոանի Ֆետերսը, որը ողջ է մնացել 1977 թվականին Իսպանիայում երկու օդանավերի բախումից հետո, հակառակը, չի սպասել օգնության եւ դուրս է փախել օդանավից միչեւ փրկարարների ժամանումը: «Ես ուղղակի չէի ուզում այրվել այնպես, ինչպես մնացած ուղեւորները: Մինչ փրկարարները կհասնեին, վառելիքը պայթեց»,- պատմել է նա: Այդ աղետի ժամանակ զոհվել է 583 մարդ:

Ջուլիանա Կեպկեն, որը ողջ է մնացել 1971 թվականին Ամազոնի ջունգլիներում ավիաաղետից հետո, գտնում է, որ ողջ է մնացել կապած անտագության գոտու շնորհիվ: Ապտոն Ռենբերգը, որը 1989 թվականին Այովայում տեղի ունեցած ավիաաղետի 184 փրկվածներից մեկն է, պատմել է, որ երբ շուրջն ամեն ինչ սկսեց այրվել, նա իր վրա է գցել ծածկոցը, որը իրեն փրկել է այրվածքներից: Այդ օրվանից նա օդանավ է բարձրանում կապյուշոնով հագուստով:

Airbus A320 օդանավի ուղեւորներից մեկը, պատմել է, որ 3 անգամ մտքում կրկնել է անվտանգության կանոնները: Նա ուշադրություն է հրավիրել, որ թռիչքից առաջ անպայման պետք է կարդալ անվտանգության կանոնները:

Airbus A320-ը վթարայաին վայրէջք էր կատարել 2009 թվականի հունվարի 15-ին Գուդզոնում: Օդնավը թռիչքից րոպեներ անց բախվել էր թռչունների երամին, ինչի հետեւանքով օդանավի 2 շարժիչները շարքից դուրս էին եկել: Օդաչուն վայրէջք էր կատարել Գուդզոն գետի ջրերում: Օդանավի 155 ուղեւորները ողջ էին մնացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել