Ինչպես և սպասվում էր, ԿԳՍՄ-ԱԳԼՃԿ նախարար Արայիկ Հարությունյանը կրկին աչքի է ընկել կեղծ տեղեկություններ բարձրաձայնելով։ Սույն ստախոս կեղծարարը, ով ժամանակին «բացահայտել» էր «Այբ» դպրոցում կոռուպցիոն երևույթները և մինչև հիմա հանրությանը չի ներկայացրել այդ փաստերը, ՇՊՀ-ում այժմ տեղի ունեցող գործընթացների մեջ մեղադրում է նախկինների ինչ-որ կոռուպցիոն սխեմաներում ներգրավվածներին ու վայրահաչելով դրա մասին մի փաստ չի ներկայացնում և այլն, ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանի արտագրությունները քննող հանձնաժողովի մեծ մասը բաղկացած է նախկին ռեկտորի ժ/պ-ի գրագողության փաստերը քննող հանձնաժողովի անդամներից։ Սակայն շատ արագ պարզվել է, որ նախարար կոչեցյալը ստում է. նախորդ հանձնաժողովի 10 անդամներից ընդամենը 1 անդամ է ներառվել նոր հանձնաժողովում։

Սա արդեն ծիծաղելի չէ։ Արայիկ Հարությունյանի նման ստախոս բանսարկուն, ով հովանավորում է իր դրածո հանցագործին՝ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանին, ով, չարաշահելով իր պաշտոնական դիրքը և չկատարելով իր պարտականությունները, վարձատրվել է, իրավունք չունի զբաղեցնելու այդ պաշտոնը։

Հ.Գ. ՇՊՀ-ում սրան ավելի շատ հիշում են որպես արհամարհված նախարարի, որի հրավերը ՇՊՀ-ի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչները, ինչպես ասում են գյումրեցիներրը, շան տեղ չդրեցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել