Pastinfo.am-ը գրում է․

Իշխանությունները մտահոգված են, որովհետև տիրապետում են իրական տվյալներին, թե որ հեռուստաընկերություններն են ամենաշատը դիտվում, որ լրատվամիջոցներն են ամենաշատն ընթերցվում, ուստի նաև տեսնում են, թե ինչ է պահանջում հասարակությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «ժուռնալիստների միության» նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Նա նշեց, որ որքան հնարավոր է բարձրաձայն պետք է խոսել այն օրենսդրական նախաձեռնությունների դեմ, որոնք արդեն ուրվագծվում են. «Լրագրության ոլորտում նույնիսկ չգտեմ որքանով կայացած պատգամավոր նախաձեռնությամբ է հանդես գալիս, նույնիսկ, իմ տվյալներով, մեդիա հարցերով ղեկավարումն իր վրա է դրված։ Կան նախաձեռնություններ, որոնք այս տեմպի տակ կարող է բաց թողնենք, բայց հետո դրանք մեր գլխին լուրջ մահակ են լինելու»։

Սեյրանյանը հայտնեց նաև, որ միջազգային կառույցներին ուղղորդված և միակողմանի ինֆորմացիա է տրվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել