Tert.am-ը գրում է.

Մամուլի ազատության վիճակը ենթարկվում է որոշակի գնահատումների, և որքան էլ սուբյեկտիվ դիտարկումներ հնչեցվեն տարբեր թևերի կողմից, մենք ունենք օբյեկտիվ դատա՝ համաշխարհային մամուլի համաթիվ, և Հայաստանում այս համաթիվը գործարկվել է 2013-ից, որքան էլ ցավալի է, Հայաստանը 2013-ից եղել և շարունակում է մնալ խնդրահարույց երկիր: Այս մասին «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները․ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկմանն ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը:

«2017, 2018, 2019 թվականներին այս համաթիվը գրեթե մնացել է անփոփոխ, 2017 թվականի համեմատությամբ 18 թվականին բարելավվել է ընդամենը 0.39 միավորումով: Պետք է ընդունել և ճանաչել, որ մամուլի ազատության խնդիրները եղել են և շարունակվում են մեր հասարակության լուրջ խնդիրներից մեկը հանդիսանալ»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ մամուլին տրված է հանրային հսկիչի դերը, որ մամուլը կարողանա իր խնդիրն իրականացնել. «Հանրային պաշտոնյաները, անկախ լրագրողների մոտեցումներից, պետք է պատրաստակամ լինեն ինֆորմացիա տալ և հաշվետվություն ներկայացնել իրենց գործունեության արդյունքների վերաբերյալ: Ամենակենսական արժեքը, որ ունենք, լրագրողական աղբյուրի գաղտնիությունն է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, որով ցանկանում են պայքարել ատելության խոսքի դեմ, նա նշեց. «Բոլոր այս նախաձեռնությունները, օրենսդրական փոփոխությունները, որոնք ներկայումս իրականացվում են, դրանք ուղղված են լրագրողական աղբյուրի պաշտպանությունը թուլացնելուն: Եվրոպայի խորհրդի շրջանակներում լրագրողական աղբյուրի գաղտնիությունը ոչ թե արտոնություն է, որը վարույթ իրականացնող մարմինը իրավիճակը գնահատելով կարող է տրամադրել այս կամ այն լրագրողին, այլ դա իրավունք է և այդ իրավունքը կարող է սահմանափակվել բացառիկ դեպքերում»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել