Shamshyan.com-ը գրում է.

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12: 40-ի սահմաններում Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 05 ՕՏ 456 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 09 GG 022 համարանիշի ավտոմեքենաները։

Ոստիկանները Volkswagen-ի վարորդին ավտոմեքենայում հայտնաբերել են մահացած:

Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Volkswagen-ի վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ բախման հետևանքով 07-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել