Aysor.am-ը գրում է.

«Մենք, քննարկումներ իրականացնելով, որոշել ենք նախաձեռնությամբ հանդես գալ և իրավական համայնքի ներկայացուցիչներով ձևավորել «Ոչ» քարոզչական կողմը», –այս մասին «Առաջին հայացքից» հաղորդման ընթացքում հայտարարել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Մենք որևէ կերպ «Այո» քարոզչական կողմի հետ քաղաքական դիսկուրսի մեջ չենք մտնելու, մենք քաղաքական գործունեությամբ չենք զբաղվում․ մասնագիտական հանրության ներկայացուցիչներ ենք։ Մեր հիմնական միտումը առաջին հերթին՝ օգտվել օրեսնդրությամբ ընձեռած հնարավորություններից և վերահսկողություն իրականացնել պրոցեսի նկատմամբ, այսինքն՝ ունենալ վստահված անձինք, ունենալ հանձնաժողովի անդամներ և այլն, կանխել հնարավոր ընտրախախտումները, եթե այդպիսիք տեղի ունենան, արձանագրել դրանք՝ հետագայում բողոքարկելու նպատակով։ Եվ երկրորդ՝ հարթակ տրամադրել՝ կրկին օրենսդրությամբ նախատեսվող հնարավորություններով, բոլոր այն կազմակերպություններին, քաղաքական նախաձեռնություններին, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցելու «Ոչ»–ի քարոզչությանը»,– նախաձեռնության նպատակների մասին խոսել է Մելոյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել