Shamshyan.com-ը գրում է.

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն այսօր մի քանի հրաման է ստորագրել։

Արման Սարգսյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Վահրամ Խաչատրյանը նշանակվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ՝ ազատվելով ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետի պաշտոնից:

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Գևորգյանը ազատվել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել նույն բաժանմունքի պետ:

Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի տրամադրության տակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել