Gucci իտալական նորաձևության տունը, ֆրանսիական Louis Vuitton նորաձևության ապրանքանիշը և ամերիկյան Saks հանրախանութների ցանցը մեղադրվում են աշխատակիցների դեմ դավադրություն մեջ, հաղորդում է Bloomberg-ը:

Ընկերության երեք նախկին աշխատակիցները դատական հայց են ներկայացրել Նյու Յորքի դաշնային դատարան՝ պնդելով, որ իրենց նախկին գործատուները պայմանավորվել են աշխատանքի չընդունել այն անձանց, ովքեր վեց ամսից պակաս ժամկետով աշխատել են այդ պայմանագրում ներգրավված մրցակից ընկերություններից որևէ մեկում:

Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Saks-ի աշխատակցուհին աշխատանքի ընդունվելու համար դիմել է Louis Vuitton-ի մենեջերին: «Մենք ունենք խիստ կանոններ, որոնց պետք է հետևենք: Ցավում եմ»,- ասել է ֆրանսիական նորաձևության տան ներկայացուցիչը՝ նշելով պայմանավորվածությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել