COVID-19 կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը երրորդ օրն անընդմեջ նվազում է: Այս մասին տեղեկացնում է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեն, գրում է DW-ն:

«Չինաստանում անցած օրվա ընթացքում 142 մարդ է մահացել COVID-19 կորոնավիրուսով վարակի հետևանքով: Մահվան դեպքերի թիվն արդեն երրորդ օրն անընդմեջ նվազում է: Մահվան 139 դեպքերը գրանցվել են Հուբեյ նահանգում, որտեղ գտնվում է Ուհան քաղաքը»,- հաղորդել են կոմիտեից:

Միևնույն ժամանակ, Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը 68.500 է, հիվանդության հետևանքով  մահացել է 1.665 մարդ: Վերջին օրվա ընթացքում վարակի 2009 նոր դեպք է գրանցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել