NASA-ի ղեկավարությունը հրապարակել է չորս հետազոտական առաքելությունների ցուցակ, որոնք կարող են առաջիկա տարիներին ուղարկվել Վեներա կամ Յուպիտերի եւ Նեպտունի արբանյակներ: Այդ մասին գրել է NASA-ի մամուլի ծառայությունը։

«Այդ բոլոր առաքելությունները շանսեր ունեն, որպեսզի արմատապես փոխենք մեր պատկերացումներն Արեգակնային համակարգի ամենաակտիվ եւ ամենաբարդ աշխարհների ներքին կառուցվածքի մասին: Այդ երկնային մարմիններից ցանկացածի ուսումնասիրումը մեզ կօգնի իմանալու, թե ինչպես են ձեւավորվել այդ մոլորակները, ինչպես նաեւ դրանց նման ցանկացած այլ աշխարհներ»,- հայտարարել է NASA-ի գիտական ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Թոմաս Ցուրբուխենը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել