Չինաստանն արտոնագրային հայտերի թվով առաջատարն է 10 ամենահեռանկարային գիտատեխնիկական բնագավառներից 9-ում՝ վերջին տասը տարում այդտեղ առաջ անցնելով ԱՄՆ-ից: Դա ցույց են տվել ճապոնական Nikkei առաջատար գործարար թերթի եւ Տոկիոյում գտնվող Astamuse ընկերության, որն զբաղվում է մտավոր սեփականության խնդիրների ուսումնասիրությամբ, կատարած համատեղ հետազոտության հրապարակված արդյունքները։

Նրանց փորձագետները կատարել են վերլուծություն 10 ուղղություններով. արհեստական ինտելեկտ, քվանտային համակարգիչներ, վերարտադրողական բժշկագիտություն, անվարորդ ավտոմոբիլներ, բլոկչեյն, համակարգչային անվտանգություն, վիրտուալ իրականություն, դրոններ, էլեկտրահաղորդիչ պոլիմերներ, լիթիումա-իոնային կուտակիչներ:

2000-ից մինչեւ 2019 թվականն այդ ոլորտներում տրվել է շուրջ 340 հազար արտոնագրային հայտ: Դրանց մոտավորապես 40 տոկոսը բաժին է ընկել Չինաստանի ներկայացուցիչներին եւ 20-ական տոկոս՝ ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի քաղաքացիներին: Ամերիկացիներն առաջատարությունը պահպանել են սոսկ քվանտային համակարգիչների ոլորտում:

Միեւնույն ժամանակ այն ընկերությունների եւ հետազոտական կենտրոնների առաջին հարյուրյակում, որոնք առավել մեծ քանակությամբ արտոնագրային հայտեր են տվել այդ 10 ուղղություններով, 64-ը բաժին են ընկնում ԱՄՆ-ին, 18-ը՝ Ճապոնիային եւ միայն մեկը՝ ՉԺՀ-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել