Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ հինգից վեց միլիարդ տարի հետո Արևն ահավոր պայծառ կդառնա. դրա լուսային ճառագայթումը գրեթե ամբողջությամբ կկործանի Մարսի և Յուպիտերի միջև ընկած աստերոիդների գոտին: Արեգակնային համակարգի ճակատագրի մասին հայտնում է Science Alert-ը:

Աստերոիդների վրա ներգործությունը պայմանավորված է YORP էֆեկտով կամ Yarkovsky-O’Keefe-Radzievsky-Paddeck էֆեկտով, որի իմաստն այն է, որ աստղի բարձր ջերմաստիճանի դեպքում ճառագայթումը փոխում է փոքր տիեզերական մարմնի պտույտը: Լույսի էներգիան կլանվում է աստերոիդի կողմից, ինչի հետևանքով այն տաքանում է:

Ջերմությունը տարածվում է  և կրկին ճառագայթվում է ինֆրակարմիր լույսի տեսքով՝ բոլոր ուղղություններով:

Աստերոիդի ճառագայթումը ստեղծում է փոքրիկ ձգողություն, ինչը երկար ժամանակի ընթացքում ի վիճակի է թեքել պտույտի առանցքը:

Հինգից վեց միլիարդ տարի հետո Արևը 1-10 հազար անգամ ավելի պայծառ կդառնա: Համակարգչային մոդելավորման արդյունքների համաձայն, YORP էֆեկտը կպտտի ավելի քան 200 մետր տրամագծով աստերոիդները՝ դրանց ոչնչացման համար բավարար արագությամբ: Այս գործընթացը չի ազդի ավելի մեծ կառուցվածքային ամբողջականություն ունեցող օբյեկտների վրա, ինչպիսիք են մոլորակները կամ Պլուտոնի նման գաճաճ մոլորակները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել