Թեհրանն, իր պատմության մեջ առաջին անգամ, դադարել է կենտրոնանալ նավթի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Իրանի պատմության մեջ ոչ մի կառավարություն առանց նավթի տնտեսություն չի ունեցել: Այնուամենայնիվ, 2019-ին մեզ հաջողվեց երկրի տնտեսությունը կառավարել առանց նավթի»,- ասել է նա իրանական հեռուստատեսության կողմից հեռարձակված մամուլի ասուլիսում:

Ավելի վաղ, Ռոհանին հայտարարել էր, որ ԱՄՆ պատժամիջոցներն ավելի քիչ ազդեցություն կունենային, եթե Իրանն ավելի քիչ կախվածություն ունենար նավթից: Նախագահի խոսքով, Իրանի ճիշտ կառուցված տնտեսական համակարգը իշխանություններին հնարավորություն կտար երկրի բյուջեն նախագծել՝ առանց հաշվի առնելու նավթային եկամուտները:

Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին կառավարությունից պահանջել է լուծել նավթային եկամուտներից կախվածության հարցը, ինչի արդյունքում կառավարությունը կազմել է բյուջե, որում, ինչպես հայտարարվել է Թեհրանում, նման կախվածությունը կրճատվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել