Առցանց-ծառայության կողմից հարցված զբոսաշրջիկները նշել են իրենց հիասթափեցրած յոթ տեսարժան վայրերը, հաղորդում է Aviasales-ը։

Ընկերության մասնագետները հետազոտություն են անցկացրել 17 հազար օգտատերերի շրջանում։ Նրանց 26 տոկոսը նշել է, որ Փարիզ ուղևորվելու դեպքում կարելի է Էյֆելյան աշտարակ չայցելել։ Փորձառու զբոսաշրջիկների խոսքերով, աշտարակին կարելի է մի փոքր հեռավորությունից նայել ու հիանալ՝ խուսափելով դրամարկղի հերթերից և կուտակումներից։

Ստամբուլի Երկնագույն մզկիթը հիասթափեցրել է հարցվածների 19 տոկոսին։ «Այն երկնագույն չէր, իսկ ներսում մեծ թվով մարդիկ կային և տհաճ հոտ էր գալիս», նշել են նրանք։

Հարցվածների 16 տոկոսը զղջացել է, որ եգիպտական բուրգերի մոտ է գնացել։ Նրանք դժգոհել են աղբակույտերից և նշել են, որ «Կահիրեի ընդլայնման շնորհիվ որոշ բուրգեր կարելի է տեսնել փողոցային սրճարաններից»։

Զբոսաշրջիկների 13 տոկոսին չի տպավորել Ղրիմում Ծիծեռնակի բույնը։ Նրանք նշել են, որ այդ վայրը գեղեցիկ է միայն լուսանկարներում, կամ ծովից, իսկ «մոտենալով՝ հիացմունքն անհետանում է»։

Յուրաքանչյուր տասներորդ օգտատեր բողոքել է Պրահայի Կառլի կամուրջից․ նրանք դա սովորական քարե կամուրջ են անվանել։

Ցանկը ութական տոկոսով եզրափակում են Միզող տղան՝ Բրյուսելում և Վերսալը՝ Փարիզի արվարձանում։

https://kor.ill.in.ua/m/610x0/2468977.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել