Երկիր մոլորակի ամենաերկարակյաց տղամարդը լրագրողներին պատմել է, թե ինչպես է կարողացել ապրել մինչև 112 տարի և 344 օր։ Ճապոնացի Տիտեցու Վատանաբեն հայտնել է, որ նրա երկարակեցության գաղտնիքը շատ ժպտալու և երբեք չբարկանալու մեջ է։

Տղամարդը ծնվել է 1907 թ. մարտի 5-ին ֆերմերների ընտանիքում։ Նա ավարտել է գյուղատնտեսական ուսումնարանն ու սկսել է աշխատել մի ընկերությունում, որը զբաղվում էր շաքարի ճակընդեղ հավաքելով։ Ճապոնացին թոշակի է անցել 1974 թ.։ Որդու հետ միասին նա գյուղում տուն է կառուցել և հողամասում աճեցրել մրգեր ու բանջարեղեն։ Նա նաև ավելի քան հարյուր բոնսայ ծառ ունի աճեցրած։

Ներկայումս երկարակյաց տղամարդու առողջական վիճակը նրան թույլ չի տալիս ակտիվ կենսակերպ վարել։ Նա ապրում է ծերանոցում։

Ճապոնիան հարուստ է երկարակյաց բնակիչներով, որոնցից ամենածերը երբևէ եղել է Ձիրոեմոն Կիմուրան, որն ապրել է 116 տարի և 54 օր։ Իսկ ահա ամենատարեց կինըևս ճապոնուհի է եղել՝ Կանե Տանական, ով ապրել է 117 տարի և 40 օր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել