Վերջին տասնամյակներում բժշկությունն այնքան կտրուկ զարգացում է ապրում, որ շատ հիվանդություններ, որոնք նախկինում անբուժելի էին համարվում, կանխվում կամ բուժվում են ժամանակակից դեղամիջոցների օգնությամբ։ Սակայն, այնուամենայնիվ, կան դեռևս այնպիսի հիվանդություններ, որոնք գիտնականները չեն կարողանում բացատել և ստեղծել դրանց դեմ դեղամիջոցներ։

Ալերգիա ջրից

Բոլորս էլ գիտենք, որ ջուրը կյանքի խորհրդանիշ է։ Սակայն ոչ այս դեպքում։ Այս հիվանդությունն այնքան հազվագյուտ է, որ ներկայումս դրանով տառապում է ընդամենը 50 մարդ։

Պատկերացեք՝ երբ ձեզ ջրի կաթիլ է դիպչում, մաշկը կարմրում է, պատվում խոնավ բշտիկներով, քոր ու ծակծկոց է առաջանում։

Հիվանդները չեն կարողանում լվացվել, լողանալ, լողալ, անձրևի տակ հայտնվել։ ԱՆգամ խմելու ջուրն է ալերգիկ ռեակցիա առաջացնում։

Նրանք լվացվում են որքան հնարավոր է հազվադեպ, խուսափում են ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, որպեսզի չքրտնեն, անձրևային եղանակին տանից դուրս չեն գալիս։

Մանկական պրոգերիա

Այս հիվանդության առկայության ժամանակ նորածինները տարեցների տեսք են ունենում։ Եթե դիտել եք «Բենջամին Բաթոնի հանելուկային պատմությունը» ֆիլմը, ապա մտքում պահեք հենց նրան։ Սակայն իրականում ամեն ինչ այնքան էլ բարի ավարտ չի ունենում, ինչպես այդ ֆիլմում։ Այս հիվանդությամբ տառապող մարդիկ ապրում են հիմնականում մինչև 13 տարեկան։

Գիտնականները կարծում են, որ պրոգերիան առաջանում է մարդու գենում սխալմունքի հետևանքով, սակայն դեռևս հստակ ապացույցներ գտնել չեն կարողանում։

Աշխարհում նման հիվանդությամբ մի քանի տասնյակ հոգի է տառապում։ Ընդ որում՝ նրանց մի մասն արյունակիցներ են։

Լեթարգիական էնցեֆալիտ

Այս հիվանդությունը մեծ տարածում ուներ 20-րդ դարի սկզբին Եվրապայում և  Ամերիկայում։ Դրա առկայության ժամանակ բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, գլխի ու մկանային ցավեր են առաջանում, հալյուցինացիաներ են սկսվում։ Այնուհետև մարդը կորցնում է ունեկությունը շարժվելու և կոմայի մեջ է հայտնվում։

Շատերն այդպես էլ դուրս չեն եկել կոմայից։ Ողջ մնացածները պատմել են, որ գիտակությունն ամբողջապես տեղում է եղել, սակայն կարծես սեփական մարմնում չեն եղել։

Գիտնականներն այդպես էլ չեն կարողացել հասկանալ, թե որն է տվյալ հիվանդության պատճառը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել