Aysor.am-ը գրում է․

Քրեական գործը հարուցվել է չեղած բանի վրա, ՀՔԾ-ից դուրս գալով՝ հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

Նա հիշեցեց՝ նախորդ անգամ ՀՔԾ հարցաքննության ընթացքում ինքը հրաժարավել էր ստորագրել ցուցմունքի տակ՝ պնդելով, որ ցուցմունքը չի արտացոլում իր ասածները։

«ՀՔԾ-ն այդ ցուցմունքի հիման վրա, որրից ես հրաժարվել եմ, հարուցել է այս քրեական գործը, այսինքն՝ չեղած բանի վրա: Նույն օրը ՀՔԾ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասում է, որ ես հրաժարվում եմ ցուցմունք տալուց: Այսինքն՝ նախ ֆիքսում են, որ ես ցուցմունք չեմ տվել, հետո ֆիքսում են, որ իմ ցուցմունի հիման վրա հարուցեն քրգործ: Ինձ համար սա իրավական խուլիգանություն է, որի գլխին ոչ թե քննիչ Լեռնիկ Ստեփանյանը կամ Սասուն Խաչատրյանն է կանգնած, այլ՝ Նիկոլ Փաշինյանը», - ասաց նա:

Նարեկ Սամսոնյանը նշեց, որ որպես սուտ մատնություն դիտարկվել է, ոչ թե իր հայտարարությունն այն մասին, որ վարչապետի ընտանիքի համար 1 կգ 3000 դոլարով «իկրա» է ձեռք բերվել, այլ հայտարարության այն հատվածի համար, որում պնդել է, թե վարչապետը հրահանգել է ՊԵԿ-ին զբաղվել «իկրա» վաճառող ռեստորանի հարցերով, այն բանից հետո, երբ անկանխիկ վճարելու համար 3000 դոլարի փոխարեն ռեստորանը 5000 դոլար է պահանջել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել