Աշխարհի ոչ մի այլ երկրում գոյություն ունի այնպիսի երևույթ, ինչպիսին է կաստաների բաժանումը։ Սակայն այն Հնդկաստանում շարունակում է զարգացում ապրել, գլոբալիզացիայի, բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում։

Դալիթները կամ անձեռնմխելիները, իհարկե, օրենսդրական մակարդակում ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչպիսիք ունեն Հնդկաստանի մյուս բոլոր բնակիչները։ Նրանց մեջ կան և՛ միլիոնատերեր, և՛ անգամ նախագահներ։ Սակայն անգամ փողն ու իշխանությունը թույլ չի տալիս ի ծնե ձեռքբերած կաստայից դուրս գալ։

Օրինակ՝ դալիթ տղամարդը դժվար թե կարողանա որևէ կապ ունենալ բրահմաների կաստայի աղջկա հետ։ Անգամ եթե նա մեգա-հարուստ է, իսկ աղջիկը՝ աղքատ։ Ծնողները թույլ չեն տա նման ամուսնություն։ Եթե երիտասարդները որոշեն ամուսնանալ՝ հակադարձելով ծնողների պահանջներին, ապա նրանց թույլ չեն տա հանգիստ ապրել։ Եթե անգամ փեսացուն ողջ մնա, շատ լավ կլինի։

Ի սկզբանե անձեռնմխելիների դասին էին պատկանում նրանք, ովքեր ամենակողտոտ աշխատանքն էին կատարում։ Դա բնակչության ամենաաղքատ շերտն էր արիացի-նվաճողների գալուց հետո։ Դալիթներին անգամ կաստա չէին անվանում։ Անգամ շուդրաները, որոնք ծննդյան պահից պարտավոր են լինել ծառաներ ու ծանր աշխատանքներ կատարել, բարձր են անձեռնմխելիներից։

Պատմությունն այնպես դասավորվեց, որ անձեռնմխելիները սկսեցին ապրել առանձին բնակավայրում։ Նրանց արգելվում էր մյուս կաստաների գյուղեր այելել և հաղորդակցվել դրանց ներկայացուցիչների հետ։ Դալիթները զբաղվում էին հավաքարարությամբ, դերասանությամբ, կաշեգործությամբ։

Դալիթ է համարվում նա, ում ծնողներն անձեռնմխելիներ են, այսինքն՝ կաստային պատկանելությունը որոշվում է ժառանգականության սկզբունքով։ Սակայն անձեռնմխելիներ են համարվում նաև նրանք, ովքեր խախտում են կաստայական կանոնները։ Օրինակ՝ անձեռնմխելիի հետ ամուսնությունը իջեցնում է մարդու կնոջ կամ տղամարդու դիրքը և դարձնում նրան դալիթ։ Նման ամուսնություններից ծնված երեխաները ևս համարվում են դալիթներ։

Իսկ ահա դալիթների կաստայից դուրս գալու միակ հնարավոր տարբերակը կրոնափոխ լինելն է։ Օրինակ՝ բուդդիստ կամ քրիստոնյա դառնալը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել