Կառավարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Մերկելի խոսքից Վենետիկի հանձնաժողովի մասին հիշատակումը թաքցնելու մեղքը կանխատեսելիորեն գցել է թարգմանչի վրա:

Ու ներողության փոխարեն մի մուննաթ, մի զուննաթ, թե բա՝ «շահարկվող հատված»:

Թարգմանիչը հասկացանք, ձեզ крайний եք գտել, բարդում եք վրեն: Բա վարչապետի պաշտոնական կայքէջում ո՞վ էր սկզբից աղավաղված տեղեկությունը տեղադրել ու տարածել՝ այլմոլորակայիննե՞րը, թե՞ Մերսում Դինուլը։

Նման դեպքերում ժողովուրդը մի խոսք ունի, ասում է՝ «պադոշ»:

Փաստորեն, երբ փորձում եք ժողովրդին մոլորեցնել ու խաբել, իսկ հետո բռնվում եք, մի հատ էլ մե՞նք ենք մեղավոր, որ ձեր ստերն ու մանիպուլիացիաները ջրի երես ենք հանում:

Ու ձեր «հեռարձակումները» մեզ վրա թանկ չծախեք, ժամանակակից աշխարհում մեծ դժվարություն չէ, ինչպես տեսաք, այլընտրանքային աղբյուրներով ճշտել և բացահայտել իրողությունները, ինչը և անում եմ ձեր բոլոր միջազգային այցերի ընթացքում:

Դուք Վենետիկի հանձնաժողովից վախենում եք, ինչպես սատանան՝ խաչից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել