Եթե սովոր չեք ճակնդեղ ուտելուն, ժամանակն է այս բանջարեղենը դարձնելու ձեր ամենօրյա սննդակարգի մի մասը:
Կարմիր ճակնդեղը բալանսավորում է գլյուկոզայի մակարդակը, օգնում նիհարելուն:
Ահա ճակնդեղի օգտակար հատկությունները.
Նվազեցնում է արյան ճնշումը
Ճակնդեղը օգնում է լայնացնել զարկերակները և նվազեցնել սրտի առիթմիան:
Իջեցնում է վատ խոլեստերինը
Ճակնդեղը պարունակում է լուծվող մանրաթել, ֆլավոնոիդներ և բետա-ցիանին:
Շատ օգտակար է հղիության համար
Ճակնդեղը լի է ֆոլաթթվով: Ֆոլաթթուն անհրաժեշտ է հղի կանանց, քանի որ այն պաշտպանում է երեխային տարբեր հիվանդություններից:
Օգնում է պայքարել օստեոպորոզի դեմ
Ճակնդեղը հարուստ է սիլիկոնով, ինչը կարևոր դեր է խաղում մարմնում կալցիումի կլանման գործընթացում:
Շաքարը վերահսկողության տակ է պահում
Շաքարով տառապող մարդիկ կարող են հագեցնել իրենց ախորժակը` ավելացնելով կարմիր ճակնդեղը սննդի մեջ:
Բուժում է անեմիան
Ճակնդեղը պարունակում է զգալի քանակությամբ երկաթ: Երկաթը նպաստում է հեմագլուտինինի արտադրությանը, որն օգնում է թթվածին տեղափոխել մարմնի տարբեր մասեր:
Ազատում է հոգնածության զգացումից
Ճակնդեղը օգնում է պահպանել կենսունակությունը` թույլ տալով թթվածին հասնել մարմնի բոլոր մասերը: Ճակնդեղը նաև մեծացնում է մարմնի դիմադրությունը վարակների նկատմամբ:
Բարելավում է ուղեղի գործունեությունը
Կարմիր ճակնդեղի հյութը 16%-ով մեծացնում է մարմնի մտավոր և ֆիզիկական ակտիվությունը: Այն կարող է կանխել թուլացումը և բարելավել ուղեղի ընդհանուր գործունեությունը: