Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ փետրվարի 15-ին, ժամը 08։30-ի սահմաններում Opel մակնիշի 36 NV 581 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդն էլ դեմքի շրջանում ստացված այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը և կատարել գազաբալոնի հովացման աշխատանքներ ու սահմանազատել տարածքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել