«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի, եւ նրա եղբոր` Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի գործերը վերջին շրջանում բավականին լավացել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գրիգորյաններին պատկանող «Ավշարի գինու գործարան»-ը մեկ տարվա ընթացքում զգալի ավելացրել է հարկային վճարումները:

Նշենք, որ գինու գործարանը հայտնվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում, մեկ տարվա ընթացքում ավելի քան 894 մլն 164 հազար դրամով ավելացրել է հարկային վճարումները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարվա ընթացքում Գրիգորյանների գինու գործարանը պետական բյուջե վճարել է 1 մլրդ 448 մլն դրամ, իսկ 2018 թվականին «Ավշարի գինու գործարան»-ի կատարած հարկային վճարումները կազմել են 553 մլն 836 հազար դրամ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել