Սան Դիեգոյի կալիֆոռնիական բժշկական համալսարանի մասնագետները նախաձեռնել են երեխայի ծնվելուց անմիջապես հետո՝ նրա արյունը վերլուծելով աուտիզմի սպեկտրի հիվանդությունների ախտորոշման փորձ։ Եթե նրանց հաջողվի նույնականացնել նյութափոխանակիչները և այլ տարրեր, որոնք ցույց են տալիս աուտիզմի զարգացման բարձր ռիսկ, դա թույլ կտա ժամանակին գործել և կիսով կրճատել աուտիզմի դեպքերի քանակը: Գիտնականները հեռանկարների մասին պատմել են ծրագրի կայքում։

Երեխայի ծննդից անմիջապես հետո արյան անալիզի միջոցով գենետիկական խանգարումների ախտորոշումը սովորական պրակտիկա է ԱՄՆ-ում: Հետազոտողները ենթադրում են, որ այդպիսի փորձարկման շրջանակներում կարող է հայտնաբերվել նաև աուտիզմի սպեկտրի նախատրամադրվածություն:

Հետազոտությունների արդյունքները պատրաստ կլինեն 2021թ․ ամռանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել