Եգիպտոսում 51-ամյա բրիտանացին մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ, չնայած նրա ընտանիքը պնդում է, որ վերջինս միայն որպես երախտագիտության նշան թփթփացերել է օդանավակայանի աշխատակցի ուսին, տեղեկացնում է The Sun-ը։
Չորս երեխաների հայր Թոնի Կամոչիոն, որ բնակվում է Սուրեյ կոմսությունում, ձերբակալվել է եգիպտական ոստիկանության կողմից։ Բրիտանացուն ուղարկել են Հուրգադայի բանտ։
Ձերբակալվածի կինը և որդին մնացել են Եգիպտոսում և փորձում են հասնել վերջինիս ազատ արձակմանը տեղի իշխանությունների մոտ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել