Միշտ չէ, որ մենք ուշադրություն ենք դարձնում մանրուքների վրա, որոնք կան սովորական իրերի վրա։ Դրանք հաճախ ծածուկ նշանակություն են ունենում։

Այսօր առաջարկում ենք ձեզ նման մի «գաղտնիք» բացահայտել։

Կետչուպը աշխարհում ամենատարածված սոուսներից մեկն է։

Նրանք, ովքեր Heinz ֆիրմայի կետչուպներն են նախընտրում, շշերի վրա նկատած կլինեն առեղծվածային «57» թիվը։ Ի՞նչ է դա նշանակում։

1896 թվականին Հենրի Հայնցն իր ապրանքի համար կարգախոս մտածեց՝ «57 տարատեսակ»։ Չնայած իրականում դրանք ավելի շատ էին, Հենրիին շատ դուր եկավ այս թիվը։ «57 տարատեսակ» գրությունը մինչև հիմա էլ առկա է Heinz-ի դասական տեսակների վրա։

Սակայն պարզվում է, որ «57» թիվը նաև գործնական կիրառություն ունի։

Այս ապրանքանշանի կետչուպները բավական թանձր են։ Որպեսզի այն հոսի շշի միջից, պետք է թակել «57» թվի վրա։ Ահա այսպիսի հետաքրքիր բացահայտում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել