Երբեմն հագուստի վրա լաքաներ են հայտնվում, որոնք շատ դժվար ենք դուրս գալիս, կամ ընդհանրապես անհնար է լինում տնային պայմաններում դրանք մաքրելը։

Ձեզ տարբեր լաքաների դեմ միջոցներ ենք առաջարկում, որոնք կօգնեն փրկել ձեր սիրելի հագուստները։

Ինչպե՞ս հագուստի վրայից հանել լաքաները

1. Խոտ

Թարմ հետքերը սրբեք օդեկոլոնով։ Եթե լաքան հին է, 30 մլ օդեկոլոնին խառնեք 10 մլ անուշադրի սպիրտ։

2. Քրտինք

Եթե բամբակյա գործվածք է, գինու քացախ օգտագործեք։ Եթե լաքան մետաքսի վրա է, սպիրտի լուծույթով մաքրեք։ 1 ճ/գ քացախը կամ սպիրտն ավելացրեք 1 բաժակ ջրին։

3. Մազերի ներկ

Խառնեք ջրածնի պերօքսիդը հավասար քանակությամբ անուշադրի սպիրտի հետ։ Սպունգով կամ լաթի կտորով մաքրեք լաքան։

4. Գորգի վրա յուղոտ լաքաներ

Բենզինը խառնեք լվացքի փոշու հետ։ Լավ սրբեք դրանով լաքան և այդպես թողեք յոթ ժամ։ Դրանից հետո լվացեք տաք ջրով։

5. Գուաշ

Լվացքի փոշին բացեք սառը ջրով։ Լաքան մի քանի ժամով թրջեք դրանով։ Դրանից հետո չորացրեք և խոզանակով կրկին մաքրեք։

6. Արյուն

Արյան լաքաներով գործվածքը հանկարծ չմտցնեք տաք ջրի մեջ։ Միայն սառը ջրով և տնտեսական օճառով հանեք այն։

7. Սոսինձ

Լավ է օգնում լաքը հանելու միջոցը, բայց առանց ացետոնի։

8. Ծամոն

Իրը դրեք սառցախցիկը, բայց դրանից առաջ մի փորձեք մաքրել ծամոնը։

9. Շոկոլադ

Թասի մեջ ջուր լցրեք և աղ ավելացրեք՝ 1 լիտրին 1 ճ/գ և այս լուծույթի մեջ լվացեք լաքայով հագուստը։

10. Բուսայուղ

Լաքայի վրա ատամի մածուկ լցրեք և թողեք 2-3 ժամ։ Հետո փոշին հանեք խոզանակով։

11. Կարմիր գինի

Թարմ լաքան կարելի է մաքրել տաք ջրով։ Կտորը ձգեք կաթսայի վրա և տաք ջուրը լցրեք հենց վրան։

12. Կաթ և ապուրի լաքաներ՝ մետաքսի և բրդի վրա

Անուշադրի սպիրտը, խնձորի քացախն ու աղը 4:4:1 չափաբաժնով խառնել։ Լաքան թրջել դրա մեջ և ողողել։ Երբ չորանա, հակառակ կողմից արդուկեք։

13. Հյութ

Խառնեք 1 թ/գ ջրածնի պերօքսիդը և կես բաժակ ջուրը։ Դրանով սրբեք լաքան, հետո լվացեք սառը ջրով։

14. Պահածոներ

Լաքայի վրա ատամի մածուկ լցրեք և թողեք մեկ գիշեր, հետո մաքրեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել