Tert.am-ը գրում է.

Հանրաքվեի գործընթացին ինչ-որ կերպ մասնակցելու գաղափարն առաջացավ, երբ տեսանք, որ քաղաքական ուժերը մեկը մյուսից հետևից հայտարարում են, թե անտեսում են այն, ու թեև նրանց փաստարկները հասկանալի են, ամեն դեպքում՝ հարցը պետք է դիտարկել ՀՀ-ի պետական շահի տեսանկյունից:

«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, «Ոչ» քարոզչական կողմի նախաձեռնող Ռուբեն Մելիքյանը:

«Որքան էլ մենք այս գործընթացը համարենք հակասահմանադրական, իրողությունից խուսափել չենք կարող, իսկ իրողությունն այն է, որ հանրաքվեն նշանակված է, բայց որևէ քաղաքական ուժ «Ոչ»-ի դրոշը չի վերցրել: Ստացվում է՝ մեր քաղաքացիները հավասար հասանելիություն չունեն «կողմ» և «դեմ» փաստարկներին, և առաջանում է խնդիր պետական շահի տեսանկյունից»,- ասել է իրավապաշտպանը:

Ըստ Մելիքյանի՝ եթե որևէ մեկը «Ոչ»-ի դրոշը չի վերցնում, այդ համոզմունքն ունեցող ուժերն ու քաղաքացիները զրկվում են հանրաքվեի նկատմամբ որևէ վերահսկողություն իրականացնելու, այդ թվում՝ բողոքարկման իրավասությունից:   

Իրավապաշտպանի կարծիքով՝ պետք է ոչ թե քաղաքականապես մրցակցել «Այո» քարոզչական կողմի հետ, այլ հնարավորություն ստեղծել այն ուժերի համար, որոնք չեն վերցրել «Ոչ»-ի դրոշը, բայց կարող են վերահսկողություն իրականացնել գործընթացի նկատմամբ. «Մենք դասական իմաստով քարոզչությամբ զբաղվելու խնդիր չենք դնում: Մենք ամենևին ցանկություն չունենք ակտիվորեն քարոզելու, մարդկանց կոչ անելու ինչ-որ կերպ վարվել, մարզերով շրջելու: Մենք չենք պայքարելու վարչապետի թիմի, նրա քարոզչական թեզերի դեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել