Factor.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է նախապատրաստվել ՌԴ Սահմանադրության փոփոխության համառուսական քվեարկությանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի տեղեկատվական կայքում: «Պետական մարմինները և կազմակերպությունները պետք է պատրաստվեն ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համառուսական քվեարկությանը», – ասվում է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Պուտինը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ օրինագիծը Պետդումա էր ներկայացրել։ Պետդումայի տվյալներով՝ սահմանադրական բարեփոխումները ներառում են նվազագույն աշխատավարձի չափը, Ռուսաստանի նախագահի թեկնածուների հանդեպ պահանջների խստացումը, իշխանության ճյուղերի միջև լիազորությունների վերաբաշխումը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել