Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Սեյիթ Սերթչելիքը Հայոց ցեղասպանության թեզերը ժխտող դասախոսությամբ է հանդես եկել: Այս մասին տեղեկացնում է memurlar.net կայքը:

Սերթչելիքը իր դասախոսությունը կարդացել է Ստամբուլի Գազիօսմանփաշա շրջանի համայնքապետարանում տեղի ունեցած «Հայկական հարցի հետին պլանը և իրողություններ» խորագրով միջոցառման շրջանակներում:

Թուրքիայի` Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզերի գլխավոր համակարգողներից մեկը հանդիսացող Սերթչելիքը կրկին անգամ ներկայացրել է թուրքական թեզերը` նշելով, որ «հայերի տեղահանությունը կատարվել է այն պատճառով, որ նրանք Առաջին համաշխարհայինի տարիներին համագործակցել են ռուսների հետ և գործել են Օսմանյան կայսրության դեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել