Երկարատեւ տնտեսական ճգնաժամի եւ հիպերսղաճի պատճառով Վենեսուելայի մի շարք բնակիչներ այնքան են աղքատացել, որ չեն կարող սեքսով զբաղվել: Առանց հակաբեղմնավորիչների մնացած քաղաքացիների մասին է պատմում Daily Mail-ը:

Երկրում միջին աշխատավարձը կազմում է 6 դոլար, այն դեպքում, երբ 3 պահպանակներից կազմված տուփն արժի մոտ 2 դոլար, եւ մեկ ամսվա համար պահպանակների համար անհրաժեշտ կլինի մոտ 8 դոլար: Հյուրանոցի համարի համար, որտեղ սիրահարները հնարավորություն կունենան առանձնանալ, պետք է վճարել մոտ 10 դոլար: Այդ պատճառով որոշ զույգեր սկսել են հակաբեղմնավորիչներ չօգտագործել, իսկ մի մասն էլ ընդհանրապես սեքսով չի զբաղվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել