Panorama.am-ը գրում է․

«Իշխանության և վարչապետի իրականացրած նախաձեռնությունում տեսնում եմ 4 ենթատեքստ՝ հոգեբանական, քաղաքական, իրավական և տնտեսական»,- այս մասին այսօր «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։

Անդրադառնալով հանրաքվեի հոգեբանական ենթատեքստին՝ Թևանյանն ասաց, որ Փաշինյանը հայտարարում է՝ Հայաստանում չկա դատավոր, որ իրեն կարող է ասել «չէ», սակայն պարզվեց՝ կան այդպիսիք, մասնավորապես՝ ՍԴ-ում. «ՍԴ պատերին հանդիպելիս պայթում է իր ամենակարողության միֆը: Հոգեբանական իմաստով իր համար շատ կարևոր է գրոհել և գրավել ՍԴ-ն, որպեսզի ցույց տա, որ ինքն ուժեղ է»։

Բացի այդ, ըստ Թևանյանի, սահմանադրական փոփոխություններում կա նաև իրավական խնդիր։

«Գործ ունենք իրավական խնդրի հետ, որն ամրագրված է Սահմանադրության 2-րդ հոդվածում։ Ես ակնհայտորեն նկատում եմ մեկ անձի կամ մի խումբ անձանց կողմից իշխանության յուրացման փորձ, սահմանադրական կարգի տապալման փորձ: Եվ ճակատագրի հեգնանքով այս իշխանությունն է ներկայացրել մեղադրանք իր ընդդիմադիրներին՝ սահմանադրական կարգի տապալման հարցով։  Սա քրեական օրենսգրքի 300, 300.1-ի տակ է ընկնում։ Դա հետագայում է նրանց վերաբերելու»,-նշեց Թևանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել