Համարվում է, որ Վալենտինի օրը գոյություն ունի ավելի քան 16 դար, բայց Սիրո տոները հայտնի են եղել նույնիսկ ավելի վաղ ժամանակներից` հին հեթանոսական մշակույթների ժամանակներից: Օրինակ՝ հռոմեացիները փետրվարի կեսերին նշում էին էրոտիզմի փառատոնը, որը կոչվում էր Lupercalia՝ ի պատիվ սիրո աստվածուհի Օունո Ֆեբրուատայի: 

Տոնն ունի նաև առանձնահատուկ «մեղավոր»՝ քրիստոնյա քահանա Վալենտինը: Այս պատմությունը սկսվում է մոտ 269 թվին, երբ կայսր Կլավդիոս II-ը ղեկավարում էր Հռոմեական կայսրությունը: Պատերազմող հռոմեական բանակը ռազմական արշավների համար զինվորների սուր պակաս զգաց, և հրամանատարը համոզված էր, որ իր «նապոլեոնյան» պլանների հիմնական թշնամին ամուսնությունն է, քանի որ ամուսնացած լեգեոները շատ ավելի քիչ է մտածում կայսրության փառքի մասին, քան իր ընտանիքի: Եվ իր զինվորների զինվորական ոգին պահպանելու համար կայսրը հրաման արձակեց, ըստ որի՝ արգելում էր լեգեոներներին ամուսնանալ: Բայց զինվորները, միևնույն է, սիրահարվում էին: Եվ նրանց երջանկության համար կար մի մարդ, որը, չվախենալով կայսերական զայրույթից, գաղտնի ամուսնացնում էր լեգեոներներին իրենց սիրելիի հետ: Նա հռոմեական Տեռնի քաղաքի Վալենտին անունով քահանան էր (Valentine of Terni):

Ըստ երևույթին, նա իսկական ռոմանտիկ էր, քանի որ սիրում էր վիճած զույգերին հաշտեցնել, օգնել սիրային նամակներ գրել և լեգեոներների խնդրանքով ծաղիկներ նվիրել նրանց սիրած էակներին:

Հստակ էր այն, որ կայսրը դրա մասին իմանալուն պես որոշեց դադարեցնել քահանայի «հանցավոր գործունեությունը»: Վալենտինին մահվան դատապարտեցին: Ողբերգությունն այն էր, որ Վալենտինն ինքը սիրահարված էր բանտապահի դստերը: Մահապատժից մեկ օր առաջ քահանան հրաժեշտի նամակ է գրել աղջկան, որտեղ նա պատմել է իր սիրո մասին և այն ստորագրել է՝ «Քո Վալենտին»: Աղջիկն այն կարդաց Վալենտինի մահապատժի ենթարկվելուց հետո:

Այնուհետև, որպես հավատքի համար տառապող քրիստոնյա նահատակ, Վալենտինի տոնը կարգավորվեց կաթոլիկ եկեղեցու կողմից: 496թ․-ին Հռոմի պապ Գելասիուս I-ը փետրվարի 14-ը հայտարարեց Վալենտինի օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել