Հարգելի Երևանի քաղաքապետարան, Կենտրոն վարչական շրջան, Արամի 86-ն ա, որի նորմալ մայթը վերածվել ա 50 սանտիմանոց, մեկ հոգու համար նախատեսված մայթի: Ու սա՝ քաղաքի սրտում:

Եթե վարձակալվել է աթոռներ տեղադրելու համար, ապա ինչպես Եվրոպայում է արվում, արևը դուրս ա գալիս՝ աթոռները շարում են, արևը մայր ա մտնում՝ աթոռները հավաքում են՝ մայթը թողնելով մարդկանց, ոչ թե 6 ամիս սենց բարիկադավորել քարից կոնստրուկցիաներով ու մարդկանց ստիպել փողոցով քայլել:

Կխնդրեի պարզաբանել, թե ինչ հիմքով է այս հաստատությունը զավթել մայթը, դեռ ինչքա՞ն ա զավթած մնալու, ու ինչքան ենք փողոցով քայլելու: Շնորհակալություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել