Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ 

Ժամը 16։50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 53-րդ կմ-ում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 31-ամյա Ամիրան Տալոյանի վարած Opel և Արմավիրի մարզի բնակիչ, 57-ամյա Սահակ Սահակյանի վարած «ՍԻՍՈՒ» մակնիշի (ձյուն մաքրող, աղ ու ավազ շաղ տվող) ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Տալոյանի ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 33-ամյա Բելլա Տալոյանը, 11-ամյա Մարինե Տալոյանը, 34-ամյա Սաման Տալոյանը, 26-ամյա Ջուլիետա Կոկլյանը և 2-ամյա Վիլիխան Կոկլյանը մարմնական վնասվաածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կետրոն։

Կայքը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել