Hraparak.am-ը գրում է․

Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Տիգրան Ուրիխանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությունը և կից ներկայացված փաստաթղթերը՝ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի 2018-2019թթ․ ֆինանսական մուտքերի խնդրի վերաբերյալ։

«Մասնավորապես՝ Ձեր կողմից ներկայացված աղյուսակներն իրենցից ենթադրում են ոչ թե ամիս/մուտք, այլ ամիս/պարտավորություն ցուցակային տվյալներ, բացի այդ, առկա են գաղտնի և հրապարակման ոչ ենթակա որոշ տվյալներ, որոնք օրենքի ուժով չեն արտացոլվում հաշվետվություններում»,-գրված է Դատախազության պատասխանում։

Այլ խոսքով ասած՝ համեմատության մեջ են դրվել ոչ ճիշտ ելակետային կամ անհամեմատելի տվյալներ։

Հիշեցնենք, որ 2019-ի դետկտեմբերի 9-ին Տիգրան Ուրիխանյանը «Մալբրի» համակարգով նյութեր է ուղարկել դատախազություն՝ պահանջելով պարզել Զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամ չփոխանցված արդեն շուրջ մեկ միլիարդի հասնող գումարի վերաբերյալ նյութերը։ Ակնկալում էր համարժեք քրեաիրավական գնահատական, քրեական գործի հարուցում և մեղավորների նկատմամբ պատժամիջոցների կիրառում։

Դատախազությունում պարզել են, որ որ բարձրացված խնդրի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Կենտրոնական բանկի և Հիմնադրամի ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել քննարկումներ, ուսումնասիրվել են շահագրգիռ կողմերի ներկայացված տվյալները, սակայն անհամապատասխանություններ կամ խախտումներ չեն արձանագրվել։

Անհրաժեշտ պարզաբանումներ են ստացվել նաև «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամից։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ձեր կողմից մատնանշված հաշվետվության և պարտադիր վճարներից գոյացած մուտքերի միջև տարբերությունը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ հանգամանքներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել