Tert.am-ը գրում է․

Փոքր տնտեսվարող սուբյեկտների կողմից ահազանգեր ենք ստացել ձվի գնանկման մասին, ձվի ինքնարժեքը 20-25 դրամ է, որն աննախադեպ է:  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Ասեմ, որ մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, իբրև ներմուծումն է ձվի գնանկման պատճառը՝ այդպես չէ: Վերջին ամիսներին Հայաստան ձու չի ներմուծվել, վերջին ներմուծումը եղել է մարտին: Գնանկման հիմնական պատճառն ըստ ձու խոշոր արտադրողների միության՝ գերարտադրությունն է, ինչն էլ հիմա ուսումնասիրում ենք: Ներգրավել ենք նաև ՍԱՏՄ-ի գործընկերներին: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս կհասկանանք ինքնարժեքի կառուցվածքը և կան արդյո՞ք խոշոր տնտեսավարողները, որոնք փորձում են մանրերին դուրս մղել»,- ասաց նա:

Ըստ Գևորգյանի՝ ձու արտադրողների թիվ շուկայում կտրուկ ավելացել է, ինչի արդյունքում է աննախադեպ գնանկումը:

Դիտարկմանը, որ գնանկման խնդիր կարծես՝ կա նաև շաքարավազի շուկայում՝ Գևորգյանն ասաց. «Շաքարավազի շուկայի ուսումնասիրության հարցով գործ ենք սկսել: Հստակ պատկերացումներ ունենք այդտեղ: Մեր ստացած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ որոշ սուպերմարկետների ցանցում շաքարավազն ինքնարժեքից ցածր: Պատճառը հասկանալու նպատակով՝ վարույթ ենք հարուցել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել