Tert.am-ը գրում է․

Արցախի Հանրապետության օդանավակայանի հետ կապված ինչ քննարկումներ կան: Այս մասին այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանից:

«Շատ կարևոր է, որ Արցախի օդանավակայանը աշխատի, քանի որ պատերազմի ժամանակ աշխատել է, մենք էլ բազմիցս թռել ենք»,-ասաց Սասուն Միքայելյանը:

Տաթևիկ Ռևազյանը պատասխանեց, որ Կոմիտեում շատ քննարկումներ են ունեցել այս հարցի շուրջ, որովհետև ուզում են լուծում գտնել, քանի որ բոլորի համար կարևոր է. «Փաստն այն է, որ Ադրբեջանը միջազգային ատյաններում իր լծակներով փակել է Արցախի օդային սահմանը, և մենք՝ որպես Քաղավիացիայի կոմիտե, իրավունք չունենք թույլտվություն տալու թռիչքներ դեպի Արցախ: Դա ամբողջությամբ քաղաքական խնդիր է, որ մեր մակարդակով չի կարող լուծվել»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել