ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ փետրվարի 6-ին, անցկացնում է այս տարվա երրորդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից 25-ը՝ չզեկուցվող:

Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայում: 

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու մասին,

- Պետական բաժնեմասի դիմաց հաշվարկված շահութաբաժնի պարտավորության մարումը հետաձգելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության և Բենիլյուքսի Պետությունների (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդեռլանդների Թագավորություն) միջև «Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև «2013 թվականի ապրիլի 19-ին կնքված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը» կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին եւ այլ հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել