168.am-ը գրում է․

«Թվում է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը համարձակ է ինչ-որ փուլերում, Հայաստանը գիտակցում է իր դերը՝ որպես ԵԱՏՄ հիմնադիր երկիր, փորձում է կառուցել անհրաժեշտ հարաբերություններ իր հյուսիսային հարևանների և գործընկերների հետ: Մյուս կողմից՝ Փաշինյանն իշխանության է եկել արևմտյան, արևմտամետ ուժերի աջակցությամբ, որոնք փորձում են Հայաստանի համար ուղիներ բացել դեպի Արևմուտք, բայց ԵՄ-ի քաղաքականության մեջ 1990-ական թթ. եղել են շատ խոստումներ, որոնք վերածվել են գործի, իսկ հիմա իրավիճակը փոխվել է»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է գերմանացի հեղինակավոր վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը: Ուստի, ըստ նրա՝ հայկական քաղաքականությունը պետք է հաշվի առնի, որ դա եվրոպական քաղաքականության գլխավոր խնդիրը չէ այսօր:

Ալեքսանդր Ռարն ակնարկել է, որ ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, կատարել են իրենց խոստումներն Արևմուտքի առջև՝ մի շարք ուղղություններով քայլեր ձեռնարկելով, իսկ Արևմուտքը՝ ոչ: «Փաշինյանը, իհարկե հույս ուներ, որ ԵՄ-ն ավելի ուշադիր, օբյեկտիվ է դիտարկելու իր քաղաքականությունը, ավելի շատ աջակցելով, այդ թվում՝ ՀԸԳԸ-ին, այն վավերացվեց, բայց այսօր արդեն կարող ենք ասել, թե ո՞ւր են այդ արդյունքները, դրանք խորհրդանշական են, որքանո՞վ էր այն ռազմավարական՝ ժամանակը ցույց կտա, բայց ես դեռ արդյունքներ չեմ տեսնում»,- ասել է նա:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել