Քեմբրիջի և Էքզեթերի համալսարանների մասնագետները պարզել են, որ տեստոստերոնի մակարդակն ազդում է քաղցկեղի և շաքարախտի զարգացման վտանգի վրա: Այս մասին հաղորդվել է MedicalXpress պորտալում:

Հետազոտողները պարզել են, որ սեռական հորմոնի բարձր մակարդակը ոչ թե հիվանդության հետևանք է, այլ դրա պատճառներից մեկը: Տեստոստերոնի բարձր մակարդակը նպաստում է կրծքագեղձի և շագանակագեղձի ուռուցքների առաջացմանը:

Բժիշկները նաև պնդում են, որ կանանց մոտ տեստոստերոնի բարձրացումը մեծացնում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման վտանգը 37%-ով, մինչդեռ տղամարդկանց մոտ այս հիվանդության զարգացման հավանականությունը նվազում է 14%-ով:

Բացի այդ՝ պարզվել է, որ կանանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակը մեծացնում է պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի և էնդոմետրիոզի առաջացման վտանգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել