Tert.am-ը գրում է.

Tert.am-ի տեղեկություններով Արցախում այսօր զոհված զինծառայողներից Տիգրան Մանվելի Մանվելյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից էր, նրա մեկնել էր ծառայության մեկ տարի վեց ամիս առաջ:

Tert.am-ի տեղեկություններով՝ Տիգրան Մանվելյանը պարբերաբար դժգոհություն է հայտնել ծառայությունից, զորամասում խնդիրներ է ունեցել, ինչի մասին հայտնել է նաև մտերիմներին:

Նախօրեին Տիգրան Մանվելյանը բարձրացել է դիրքեր:

Տիգրան Մանվելյանի երկու ավագ եղբայրները ևս ծառայել են Արցախում, նա կրտսեր եղբայրն էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել