Armenpress.am-ը գրում է.

Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյին Բաթուլգան արգելել Է Ցագան Սար (լուսնային տոմարով մոնղոլական Ամանորի) տոնի հետ կապված բոլոր հրապարակային միջոցառումները՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը: Այդ մասին հայտնել Է Մոնցամե գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հաշվի առնելով COVID-19 վիրուսի ծավալվող բռնկումն աշխարհի շատ երկրներում եւ հարեւան Չինաստանում՝ սույն հրամանագիրը կառավարությանը կարգադրում Է ձեռնարկել Ցագան Սար ազգային տոնի տոնակատարության չեղարկման միջոցներ»,- ասված Է նախագահի դեկրետում:
Միջոցների թվում նշված են բոլոր ամանորյա տոնավաճառների անհապաղ փակումը, հեռուստա- եւ ռադիոեթերից շնորհավորական եւ գովազդային տեսահոլովակների հեռացումը, որոնք կապված են տոնի հետ, որն այս տարի սկսվում Է փետրվարի 23-ի լույս 24-ի գիշերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել