Այսօր արդեն երկու զինծառայող է զոհվել Արցախում։ Նրանք են Տիգրան Մանվելյանը և Տիգրան Մխոյանը։ Ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու։ Գրեթե ամեն օր ՊՆ-ն տեղեկացնում է բանակում հերթական զոհի կամ զոհերի, ինչպես նաև վիրավորների մասին։

Հետաքրքիր է, պարոն Փաշինյանը հիշո՞ւմ է, որ վարչապետ ընտրվելու ժամանակ ԱԺ ամբիոնից խոստում էր տալիս կտրուկ նվազեցնել բանակում զոհերի թիվը՝ մեծ ուշադրություն դարձնելով կարգուկանոնին, իսկ հետո էլ Դուշանբեում «կիրթ» Ալիևի հետ հանդիպումից հետո հպարտանում էր, որ օպերատիվ կապի միջոցով երկու երկրների ՊՆ-ները լուծում են զինադադարի հետ կապված հարցերը։ Ո՞ւր մնացին այդ կարգուկանոնն ու զինադադարի խախտումները կանխարգելող քայլերը։

Սեփական PR-ը բանակում զոհերի թվի նվազման հաշվին կազմակերպող Հայաստանի վարչապետը լավ կլինի՝ իր facebook-յան «լավատեսական» պատին անդրադառնա այս տարեսկզբից բանակում արձանագրված զոհերի և վիրավորների աղետալի թվի աճին ու պարզաբանի, թե ո՞վ է այս ամենի համար պատասխանատու։

Բա՛վ է պոպուլիզմով կերակրել հասարակությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել