Aysor.am-ը գրում է․

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն քննարելու համար ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ կհրավիրի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Մեր գործելաոճին համապատասխան որոշել ենք քաղխորհրդի նիստ հրավիրել, որտեղ խնդրի վերաբերյալ արտահայտվելու հնարավորություն կունենան ոչ միայն մեր խմբակցության գործիչներն, այլև կուսակցության անդամները նաև տարածքային կառույցներից, պետք է բոլորի լսել, նոր կկայացվի որոշում», - ասաց Պետրոսյանը։

Պատգամավոր նկատեց` ինքն ունի իր անձնական կարծիքn ու շարունակում է պնդել, որ դեմ է հանրաքվեին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել