Hraparak.am-ը գրում է․

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում աաց, որ իրենց խմբակցությունը դեռ որոշում չունի հանրաքվեի հարցում։ Նա տեղեկացրեց, որ այսօր հրավիրվելու է ԲՀԿ քաղխորհրդի նիստ, որտեղ հստակ որոշում կկայացնեն՝ ինչ դիրքորոշում կունենան հանաքվեի հարցում։

Հարցին, թե ի՞նչ կանի ինքը, եթե կուսակցությունը որոշի, որ «Այո»-ի ճամբարում է լինելու, հատկապես, որ ինքն էլ դեմ է արտահայտվել, Պետրոսյանն ասաց․ «Դե, ես դեմ եմ արտահայտվել, որովհետև ես մասնագիտությամբ իրավաբան եմ, և իրավական առումով ես ինչ ասել եմ, ես հիմա էլ եմ մնում  կարծիքի առ այն, որ այդ գործընթացն սկսվել և ընթանում է ՀՀ օրենսդրության մի շարք խախտումներով»։

Նա նշեց, որ ինքն ունի անձնական կարծիք, ինչպես իրենց խմբակցության մյուս պատգամավորներն ունեն անձնական կարծիք,  և ինքը ոչ թե որպես պատգամավոր է մտնելու ընտրատեղամաս, այլ՝ որպես քաղաքացի։

«Բայց եթե խմբակցությունը կոնկրետ որոշումներ է կայացնում, բնականաբար մենք՝ որպես խմբակցության անդամ, պարտավոր ենք հարգենք, ընդունենք խմբակցության դիրքորոշումը։ Եթե խմբակցության դիրքորոշումը մարդ չի ընդունում, ուրեմն ինքը պետք է հեռանա էդ խմբակցությունից»,-ասաց Պետրոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել