1260թ.-ին ծնվեց Չինգիզ Խանի որդու դուստրը, նույն ինքը՝ Չինգիզ Խանի հայտնի ծոռնուհին, ում ոչ մի տղամարդ չէր կարողանում հաղթել։ Ո՞րն էր նրա ուժի գաղտնիքն, ու ինչպե՞ս ստացվեց, որ աղջիկը վերջապես որոշեց հանձնվել մի տղամարդու։ 

Խութուլուն․ այսպես էր Չինգիզ Խանի այն ծոռնուհու անունը, ով անհաղթելիի համբավ ուներ։ Մեծանալով իր 20 եղբայրների հետ՝ Խութուլունը նրանցից ոչ մի բանով չէր տարբերվում. նա սիրում էր զենքերով խաղալ, սիրում էր ձիավարել, ու այն ամենն, ինչը, ըստ մոնղոլների, բացարձակ կապված չէր կնոջ նշանակության հետ։ 

Աղջիկն իսկական գեղեցկուհի էր մեծանում։ Պատմաբանները նշում են, որ նա ուներ գեղեցիկ կազմվածք, բարձրահասակ էր ու առանձնանում էր իր գեղեցիկ դիմագծերով։ Երբ Խութուլունը, ով իր հոր սիրելին էր, որոշեց, որ ինքն էլ պետք է զորք գլխավորի, հանդիպեց իր գերդաստանի կանանց նախատինքին, ովքեր նշեցին, որ նա պարտավոր է վերցնել թել ու ասեղն ու մտածել միայն ամուսնության մասին։ 

Ամուսնության մասին խոսակցություններն այնքան հաճախակի դարձան, որ աղջիկը հետևյալ պայմանը դրեց. ինքը կամուսնանա միայն այն տղամարդու հետ, ով կկարողանա իրեն հաղթել ձեռնամարտում։ Որքան էլ որ տարօրինակ թվա, կամավորների պակաս չգտնվեց։ Շատերն էին ուզում Խութուլունին իրենց կնոջ դերում տեսնել ու դրա համար պատրաստ էին անգամ նրա հետ մարտի բռնվել։  

Խութուլունը ևս դրան դեմ չէր։ Նա վստահ էր, որ, միևնույն է, ոչ մի տղամարդ իրենց չի հաղթելու, և արդյունքում ինքը նորից մենակ է մնալու։ Սակայն Խութուլունը հետևյալ պայմանն էր դրել պարտվողների առաջ․ եթե նրանք պարտվեն, պետք է աղջկան 100 ձի նվիրեն, իսկ եթե ինքը պարտվի, կամուսնանա առանց վարանելու։ Որպես կանոն, բոլորն էլ պարտվում էին հմուտ աղջկան, ով հեշտությամբ էր բոլորին սասանում։ Խութուլունի շնորհիվ նրա ընտանիքը ձիերի պակաս չուներ։ 

Մի օր էլ թագավորությունում հայտնվեց հաղթանդամ մի տղամարդ, ով ոչ միայն գեղեցիկ էր, այլ նաև բավականին հարուստ էր։ Խութուլունի հայրը որոշեց, որ նրանք պետք է ամուսնանան, սակայն Խութուլունն այդ կարծիքին չէր։ Նա վստահեցնում էր, որ իր պայմանը ուժի մեջ է բոլորի դեպքում։ Հայրը համաձայնվեց աղջկա հետ, որովհետև վստահ էր, որ աղջիկը պարտվելու է։ Բայց նա սխալվում էր։ Հերթական տղամարդուն հաղթելուց հետո աղջիկը կարողացավ այս անգամ 1000 ձի նվեր ստանալ։ 

Ամեն բան լավ էր ընթանում, բայց Խութուլունի հայրը մի օր ուժեղ բարկացավ աղջկա վրա։ Նա նրան ստիպեց, որ մտածի ամուսնության մասին։ Աղջիկն ուրիշ ելք չուներ ու ընտրեց նրանց ամենահայտնի համագործակցին՝ Աբտակուլին։ Աղջիկն իրոք սիրահարվել էր նրան, որովհետև պատմաբանների վկայությամբ Աբտակուլը ևս հաղթանդամ ու լավ զինվոր էր ու, ամենայն հավանականությամբ, միակն էր, ով հաղթեց հայտնի մոնղոլուհուն։ Նրանք ամուսնացան ու ապրեցին սիրով ու համերաշխությամբ։ 

Խութուլունն իր ամուսնուն 2 որդի պարգևեց ու դարձավ իսկական նվիրյալ կին։ Նա մի կողմ դրեց իր երբեմնի բիրտ խաղերն ու միայն սկսեց վերահսկել սիրելի, բայց արդեն մահացած հոր գերեզմանը, որ այն բարբարոս  ավազակների հարձակման չենթարկվի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել