Hraparak.am-ը գրում է․

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից այսօր Hraparak.am-ը հետաքրքրվեց՝ մենք այդքան հարո՞ւստ պետություն ենք, կամ Հրայր Թովմասյանն այդքարն հարո՞ւստ տղա է, որ նրանից ազատվելու համար բյուջեից 3.5 մլրդ դրամ ծախսենք, հանրաքվե անցկացնենք։ Ի վերջո․ այդ գումարը կարելի էր շատ ազատ ներդնել տնտեսության մեջ, որևէ գործարան բացել և օգուտ ստանալ։

«Շատ լավ հարց եք տալիս այն առումով, որ Դուք փաստացի Հրայր Թովմասյանին եք վերագրում այդ ամենը, ինչ տեղի է ունենում»,-ի պատասխան՝ ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ հարցը Հրայր Թովմասյանի մեջ չի միայն, այլ այդ քվեաթերթիկի մեջ նշված հարցը վերաբերելու է անցյալին, այն բոլոր արատավոր երևույթներին, որոնք դեռ մնացել են հնուց, «Հրայր Թովմասյանի բեկորներին», դատական համակարգին և ոչ միայն։

«Հիմա մենք այդ որոշումն ենք կայացրել, համարում ենք, որ այսուհետ ՀՀ քաղաքացուն պետք է ավելի քիչ անհանգստացնել, և իրենից էլ պետք  չի լինելու փողոց փակել, դատարան փակել, որևիցե այլ բան անել, Ազգային ժողովի մոտ գա։ Իրեն պետք է լինելու ընդամենը հինգ րոպե տրամադրել և ասել «այո» Նոր Հայաստանին»,-ասաց Սիմոնյանը։

Իսկ եթե ՀՀ քաղաքացին չասի «այո», այդ երեքուկես միլիարդն ո՞վ է հետ տալու նրան։

«Եթե չասի, էդ ժամանակ կխոսենք, ես վստահ եմ, որ կասի»,-ասաց ԱԺ փոխնախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել