Արտասահմանում բնակվող քաղաքացիներին կոչ անելը, որ գան, ՍԴ դատավորներին պաշտոնանկ անելու հանրաքվեին «այո» քվեարկեն, ակնհայտ ցույց է տալիս մարդկանց օգատագործելու, այնուհետև վրաները թքելու Փաշինյանի բնավորությունը։ Ինչպե՞ս։ Անցյալ տարի «Լուսավոր Հայաստանն» օրինագիծ էր ներկայացրել, որ արտասհմանում բնակվող ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան ստանալու իրենց հասանելիք կենսաթոշակները։ Այո՛, մարդիկ ամբողջ կյանքը աշխատել են, վաստակել են կենսաթոշակը, ինչ է, թե դրսում են ապրում, զրկվում են կենսաթոշակից։ «Իմ քայլը», այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը մերժեց օրինագիծը, այսինքն՝ արտասահմանում բնակվող քաղաքացիների շահերի դեմ գործեց։ Սա է Փաշինյանը՝ կոչ անել, փողոց հանել մարդկանց, նրանց ուսերի վրա բարձրանալ, դառնալ վարչապետ, շուռ գալ, թքել վրաները, թե ինչ եք ուզում ինձանից, աղքատությունը ձեր ուղեղներում է, գնացեք, հանեք ուղեղներիցդ, տեսեք՝ մենք ոնց ենք հանում․ մեր աշխատավարձերը բարձացնում ենք, պարգևավճարներ ենք տալիս, տունը վերանորոգում եմ և այլն, անասնապահներ, պիտի մուծվեք մասնավոր սպանդանոցներին, ձեռ չի՞ տալիս, մորթեն անասունը, գնան երկրից, իր գործը չի, իսկ որ ներկրված կաթի փոշուն չեք կարողանում մրցակցել, պատճառը դուք եք, քանի որ կաթի մեջ թրիք եք լցնում, չի ծախվում և այսպես շարունակ։ Հիմա էլ մի քանի ամիս առաջ մերժում է արտասահմանում ապրող քաղաքացիների կենսաթոշակի իրավունքը ու վեր կենում ասում՝ եկեք, իմ «այո»-ին քվեարկեք։

Մարդ պիտի հիմար լինի, որ փող ծախսի, տոմս առնի, արտասահմանից գա, քվեարկի «այո» նրա խաթեր, ով զրկում է իրեն հասանելիք թոշակից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել